Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԻՏՁՄ-ն կմասնակցի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին

ԻՏՁՄ-ն կմասնակցի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին
15.07.2014 | 12:35

Սեպտեմբերի 29-31-ը Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում տեղի կունենա Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT 2014): Այն ՏՀՏ ոլորտի ամենահեղինակավոր համաժողովն է, որն այս տարի անցկացվում է «Միասին կերտենք թվային դարաշրջանը» նշանաբանով: Համաժողովի հիմնական նպատակը ՏՀՏ ոլորտի կողմից առաջարկվող ապրանքների և ծառայությունների արդյունավետության բարձրացումն է, ինչպես նաև նոր կարողությունների հայտնագործումն ու դրանց առաջխաղացումը:
Կազմակերպիչների հավաստմամբ ՏՀՏ ոլորտում հեղափոխություն կատարելու համար հարկավոր են խելացի գործիքներ և ծառայություններ, ինչպես նաև անհրաժեշտ է գոյություն ունեցող ավանդական մեթոդները փոխարինել նոր բիզնես մոդելներով: Համաժողովն առաջարկում է ՏՀՏ ոլորտի նորամուծությունները, օգնում արդյունաբերողներին, քաղաքականություն մշակողներին և գիտական շրջանակներին՝ ստեղծել նոր այլընտրանքներ:
WCIT 2014-ին մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհի շուրջ 80 երկիր՝ 2500 պատվիրակներով: Ավանդաբար մասնակիցների թվում ՏՀՏ ընկերությունների ղեկավարներ են, պետական-քաղաքական այրեր, գիտական-ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում կքննարկվեն ոլորտի բիզնես գործընթացների վրա ազդող իրավական, քաղաքական և տնտեսական միտումները, կներկայացվկեն ընկերությունների նորարարական լուծումները, կկազմակերպվեն B2B հանդիպումներ: WCIT համաժողովի ընթացքում կգործի մասնակից երկրների ցուցահանդես:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին մասնակցում է 2004 թվականից: Այս տարի հայկական պատվիրակության հիմնական խնդիրն է հասնել նրան, որ 2018 թվականի Համաշխարհային կոնգրեսն անցկացվի Հայաստանում: Հայկական պատվիրակությունը կղեկավարի ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Դիտվել է՝ 2407

Մեկնաբանություններ